Սիրով ընդունեցի արմավիրցի փոքրիկ Վահե Հովհաննիսյանին, որ պատերազմի ծանր օրերին քաղաքի տարբեր հատվածներում ընկույզ էր վաճառում և հավաքված ամբողջ գումարը՝ ավելի քան չորս միլիոն դրամ, փոխանցել է «Հայաստան» hամահայկական hիմնադրամ՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը: «Անձամբ իմ և արմավիրցիների անունից շնորհակալություն եմ հայտնել Վահեին հայրենասիրության այս հրաշալի օրինակի համար», - նշել է քաղաքապետը։