«Ժամանակը» գրում է.
«Վրացական մեր աղբյուրները հայտնում են, որ այդ երկրում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ռուսական իշխանությունները մտադիր են Արցախի փախստական դարձած բնակչության մի մասին առաջարկել վերաբնակվել Աբխազիայում: Ռուսների շահագրգռվածությունը շատ պարզ է. նախ հայերը աշխատասեր և ստեղծարար ժողովուրդ են, Աբխազիայի այն տարածքները, որոնք բնակեցված են հայերով՝ տնտեսապես անհամեմատ ավելի զարգացած են, քան աբխազաբնակները, բացի այդ՝ հայերը ավելի ռուսամետ դիրքորոշում ունեն: Այնպես որ, մի գնդակով կարելի երկու նապաստակ սպանել»: