ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Սահ­մա­նա­պահ գյու­ղե­րի փո­ղոց­նե­րը շա­րու­նա­կում են լու­սա­վոր­վել

Սահ­մա­նա­պահ գյու­ղե­րի փո­ղոց­նե­րը շա­րու­նա­կում են լու­սա­վոր­վել
24.11.2020 | 01:31

Թեև ըն­թա­ցիկ տա­րում բա­վա­կա­նին լուրջ մար­տահ­րա­վեր­ներ են ե­ղել, սա­կայն Հա­յաս­տա­նի մար­զե­րում են­թա­կա­ռուց­վածք­նե­րի զար­գաց­ման ծրա­գիր ի­րա­կա­նաց­նող կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը՝ Վի­վա-ՄՏՍ-ն ու Վայ­րի բնու­թյան ու մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րի պահ­պան­ման հիմ­նադ­րա­մը (FPWC), հետևո­ղա­կա­նո­րեն շա­րու­նա­կել են են­թա­կա­ռուց­վածք­նե­րի զար­գաց­ման աշ­խա­տանք­նե­րը: Գոր­ծըն­կեր­ներն ստիպ­ված են ե­ղել փո­խել աշ­խա­տան­քի մե­թոդ­ներն ու կա­յաց­նել ի­րա­վի­ճա­կից բխող ո­րո­շում­ներ՝ հու­լի­սյան դեպ­քե­րի, հա­մա­վա­րա­կի, ա­պա նաև սեպ­տեմ­բե­րին սկս­ված պա­տե­րազ­մի պատ­ճա­ռով: Ա­ջակ­ցու­թյան թի­րախն ու նպա­տա­կը, սա­կայն, պահ­պան­վել են: Ա­վե­լին, ծրագ­րում նե­րառ­վել են սահ­մա­նա­պահ այն­պի­սի գյու­ղեր, ո­րոնք բա­վա­կա­նին մեծ վնաս են կրել հու­լի­սյան պա­տե­րազ­մի հետևան­քով:


Պե­տա­կան սահ­մա­նից 1,5 կմ հե­ռա­վո­րու­թյամբ գտն­վող Այ­գե­պարն աշ­նանն է ընդգրկվել են­թա­կա­ռուց­վածք­նե­րի զար­գաց­ման ծրագ­րում: Լու­սա­դիո­դա­յին LED հա­մա­կար­գով փո­ղոց­նե­րը լու­սա­վո­րե­լը կարևոր է տար­րա­կան պայ­ման­նե­րի ա­պա­հով­ման և բնա­կիչ­նե­րի անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման հա­մար: Ըն­թաց­քում են հե­նա­սյու­նե­րի տե­ղադր­ման աշ­խա­տանք­նե­րը: Ա­մեն ինչ ար­վում է՝ մինչև տա­րե­վերջ գյուղն ամ­բող­ջու­թյամբ լու­սա­վո­րե­լու հա­մար: Նա­խա­տես­ված է տե­ղադ­րել 25 լու­սար­ձակ և լու­սա­վո­րել շուրջ 900 մ ճա­նա­պար­հա­հատ­ված:
«Թշ­նա­մու դիր­քե­րից ըն­դա­մե­նը մի քա­նի հա­րյուր մետր հե­ռա­վո­րու­թյան վրա հե­նա­սյու­նե­րի տե­ղադր­ման աշ­խա­տանք­ներ են ի­րա­կա­նաց­վում: Դա հեշտ չէ, քա­նի որ ցան­կա­ցած պա­հի կա­րող են կրա­կոց­ներ լի­նել: Մենք ե­րեք ա­միս ա­ռաջ լուրջ վնաս­ներ ենք ու­նե­ցել գյու­ղում: Սա­կայն, ե­թե նա­յենք այդ ի­րա­վի­ճա­կին, պետք է ո­չինչ չա­նենք: Քա­նի որ ապ­րում ենք այս գյու­ղում, պետք է գոր­ծենք. կյան­քը շա­րու­նակ­վում է, գյու­ղից ոչ ոք չի հե­ռա­ցել: Մենք պետք է կա­րո­ղա­նանք ա­մուր կպ­չել մեր հո­ղին, ա­վե­լի շա­տա­նանք և ու­ժե­ղա­նանք, որ­պես­զի կա­րո­ղա­նանք դի­մա­կա­յել այս ար­հա­վիր­քին»,- ա­սել է Այ­գե­պա­րի վար­չա­կան ղե­կա­վա­րի պաշ­տո­նա­կա­տար Ար­կա­դի Յա­մու­կյա­նը:


Տա­վու­շի մար­զի սահ­մա­նա­մերձ մեկ այլ՝ Վա­զա­շեն գյու­ղում ևս փո­ղո­ցա­յին լույ­սե­րի է­ներ­գախ­նա­յող հա­մա­կարգ է կա­ռուց­վել: Այս­տեղ է­կո­նոմ, բայց հիմ­նա­կա­նում շատ հին լամ­պե­րով լու­սա­վոր­ված է ե­ղել միայն գյու­ղի կենտ­րո­նա­կան փո­ղո­ցը: Այժմ, տե­ղա­կայ­ված ա­մե­նաէ­ներ­գախ­նա­յող LED-ե­րը գյու­ղի մուտ­քից հասց­րել են մինչև կենտ­րոն: Ծրագ­րի վեր­ջին փու­լով տե­ղադր­վել է 40 լու­սար­ձակ, լու­սա­վոր­վել շուրջ 1500 մ ճա­նա­պարհ:
«Տա­րին շատ բարդ խն­դիր­ներ ստեղ­ծեց բո­լո­րիս հա­մար։ Ստիպ­ված ե­ղանք սահ­մա­նա­փակ­վել հե­ռա­վար շփում­նե­րով, հաղ­թա­հա­րել բո­լո­րիս նետ­ված լուրջ մար­տահ­րա­վերն ու խն­դիր­նե­րը։ Սա­կայն կար դր­ված նպա­տակ, և մեր գոր­ծըն­կեր­նե­րի հետ ա­վե­լի վճ­ռա­կան դար­ձանք` սահ­մա­նին ապ­րող մեր հայ­րե­նա­կից­նե­րին օգ­տա­կար լի­նե­լու հա­մար։ Լավ, հետևո­ղա­կան աշ­խա­տանքն ու ան­պայ­ման հա­ջո­ղե­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը պետք է դառ­նան ապ­րե­լա­կերպ։ Դա են պա­հան­ջում ժա­մա­նա­կը, մեր առջև ծա­ռա­ցած խն­դիր­ներն ու ա­պա­գան»,- ա­սել է Վի­վա-ՄՏՍ-ի գլ­խա­վոր տնօ­րեն Ռալֆ Յի­րի­կյա­նը։


Մար­զե­րում են­թա­կա­ռուց­վածք­նե­րի զար­գաց­մանն ուղղ­ված, նե­րա­ռյալ՝ LED լու­սար­ձակ­նե­րի տե­ղա­կայ­ման աշ­խա­տանք­ներն ի­րա­կա­նաց­վում են գոր­ծըն­կեր­նե­րի կող­մից նա­խա­պես հաս­տատ­ված ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում։
«Շատ բարդ էր պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կում ծրա­գիր ի­րա­կա­նաց­նե­լը: Սեպ­տեմ­բե­րին սկս­ված պա­տե­րազ­մի ա­ռա­ջին մի քա­նի օ­րը չենք աշ­խա­տել. չէինք պատ­կե­րաց­նում՝ կա­րո՞ղ ենք շա­րու­նա­կել, թե՞ ոչ: Տրա­մադր­վելն էր շատ բարդ: Կար նաև աշ­խա­տու­ժի ո­րո­շա­կի խն­դիր՝ շի­նա­րա­րա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի մոտ: Հիմ­նա­կան մաս­նա­գետ­նե­րի մի մա­սը կա­մա­վո­րագր­վել և մեկ­նել էր ռազ­մա­ճա­կատ: Գյու­ղե­րից լրա­ցու­ցիչ աշ­խա­տու­ժի ներգ­րավ­մամբ ի­րա­կա­նաց­րել ենք աշ­խա­տան­քը: Ե­թե փոր­ձեմ գնա­հա­տել՝ ծրա­գի­րը բա­վա­կա­նա­չափ ա­րագ է ի­րա­կա­նաց­վել»,- ա­սել է ծրագ­րի հա­մա­կար­գող Մար­տին Մա­րալ­չյա­նը:


Վա­զա­շե­նում աշ­խա­տանք­ներն ար­դեն ա­վարտ­վել են: Հա­մա­կար­գը շա­հա­գործ­վել է: Վի­վա-ՄՏՍ-ն ու Վայ­րի բնու­թյան ու մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րի պահ­պան­ման հիմ­նադ­րա­մը (FPWC), տար­բեր հա­մայ­նք­նե­րում հետևո­ղա­կա­նո­րեն շա­րու­նա­կում են ծրա­գի­րը: Աշ­խա­տանք­ներն ըն­թաց­քի մեջ են:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2496

Մեկնաբանություններ