«Առաքելություն» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը ArmLur.am-ի զրույցում հայտարարեց, որ ինքն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում նշանակվելու առաջարկը և առաջիկայում հրամանը պաշտոնապես կհաստատվի: ArmLur.am-ը գրել էր, որ առաջիկայում կառավարության 80 տոկոսը փոխվելու է, որ ներառում է նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի Զարուհի Բաթոյանի հեռանալը: