Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1589-ով՝ հասնելով 120459-ի, գրանցվել է մահվան 34 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 1726-ով և հասել 80069-ի, իրականացվել է 4109 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 472190-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 2308-ի: Բուժվում է 38082 մարդ: