Ես այսօր ժողովդի կողքին եմ, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Դիտարկմանը, թե ժողովուրդը վարչապետին կոչում է դավաճան, Օսիպյանն ասաց. «Եթե ժողովրդի կողքին եմ, ուրեմն՝ ժողովրդի կողքին եմ, ես պարզ ասում եմ»: Նա նշեց, որ ընդդիմության առաջնորդներից ձերբակալվածների մեջ ընկերներ ունի: «Ես Վանեցյան Արթուրին ճանաչում եմ շուրջ 25 տարի: Այնպես չէ, որ ինքը դարձել էր ԱԱԾ տնօրեն, ես՝ ոստիկանապետ, նոր ենք ծանոթացել», - ասաց Օսիպյանը: