Ազատության հրապարակում 17 կուսակցությունների հանրահավաքին մասնակցում էր նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որ աշխատում ու բնակվում է Ռուսաստանում: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ այստեղ է եկել ժողովրդի կողքին կանգնելու, բախումներ թույլ չտալու համար: Նա խուսափել է պատասխանել քաղաքական հարցերի, միեւնույն ժամանակ հաստատել է, որ պաշտոնավարման ժամանակ Նիկոլ Փաշինյանն իրեն անօրինական հրամաններ է տվել, բայց ինքը հրաժարվել է կատարել: