Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանին ազատել է աշխատանքային պարտականություններից՝ կամավոր զորակոչվելու կապակցությամբ։
«Հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը՝
1. ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանին համարել կամավորական հիմունքներով զորակոչված և 2020-ի հոկտեմբերի 27-ից ազատել աշխատանքային պարտականությունների կատարումից:
2. ՀՀ արդարադատության նախարարին՝ աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածի համար սահմանված կարգով ապահովել Վահե Դանիելյանի աշխատավարձի վճարումը»,– ասվում է վարչապետի որոշման մեջ: