Այսօր բարձրանուն հայը կդառնար իննսունհինգ տարեկան և... դարձել է: Նրա տարիքն այլևս վերելք-վայրէջքներ չի ապրում, նրա տարիքն այլևս չունի հաշիվ, քանզի հավերժության մեջ սահման չկա:
Շառլ Ազնավուրը անհատույց նվեր էր աշխարհին, և իր փառահեղ ու իմաստավոր կյանքով, իր բարձրարժեք արվեստով անխամրելի հետագիծ թողեց։
Երջանիկ եմ, որ ապրել եմ քո կյանքի մի հատվածում, թեկուզև` վերջին:
Ծնունդդ շնորհավոր, մաեստրո, ծնունդդ շնորհավոր, «բարի պապիկ»:
Հայկ ՍԻՐՈՒՆՅԱՆ