Ֆրանսիացի ոստիկանններն ու փորձագետները, օրեր շարունակ ուսումնասիրելով ու վերանայելով Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի տեսագրություններն ու լուսանկարները, եկել են այն եզրահանգման, որ բռնկման օջախը գտնվել է տաճարի կենտրոնական հատվածում՝ աշտարակի հիմքի մոտ: Այդ մասին տեղեկանում ենք ռուսական լրատվամիջոցներից:
«Վարկած կա, որ հակահրդեհային ազդանշանային համակարգի ցուցիչները կարող էին ճիշտ չաշխատել: Ոստիկանները նման եզրահանգման են եկել, քանի որ տաճարի անվտանգության ծառայությունը կրակի բռնկումը նկատել է բավական ուշ, երբ կրակի բարձրությունը մոտ 3 մետր է եղել»,- գրում է աղբյուրը:
Նշենք, որ հակահրդեհային ազդանշանային համակարգը Նոտր Դամում երկու անգամ է աշխատել: Առաջին անգամն աշխատակիցներին չի հաջողվել հայտնաբերել բռնկումը: Տաճարը նորոգող մասնագետները կրակը նկատել են մոտ կես ժամ անց, երբ ազդանշանն աշխատել է երկրորդ անգամ:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ