Ալլա Պուգաչովան այսօր նշում է 70-ամյակը: Ռուսական էստրադայի պրիմադոննան տարեդարձի կապակցությամբ հարցազրույցներ չի տվել, բայց երկրպագուների հետ հանդիպել է Կրեմլի Պետական պալատում:
Թեև ուղիղ 10 տարի առաջ նա հայտարարել էր համերգային գործունեության դադարի մասին, բայց մինչ օրս էլ շարունակում է հավաքական համերգների պատվավոր հյուր լինել:
Երգչուհու ծննդյան առիթվ «Советское телевидение. ГОСТЕЛЕРАДИОФОНД России»-ի YouTube-յան էջում հրապարակվել է նրա հայտնի «Այսբերգ» երգի տեսահոլովակը` նկարահանված դեռևս 1984-ին:
«Այդ տարիներին տեսահոլովակն արգելվել է «չափազանց գռեհիկ լինելու պատճառով»: Պրիմադոննան կադրում սահնակով սահում է` մեջքի վրա պառկած, ինչի պատճառով էլ այն արգելված է եղել»,- գրում են ռուսական լրատվականները:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ