ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ բացատրելու իր պատմական որոշումը՝ դուրս գալ 2024 թվականի ընտրություններից և ջահը փոխանցել Քամալա Հարիսին: «Առաջընթացի լավագույն ճանապարհը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է: Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Ես խորապես հարգում եմ այս պաշտոնը, բայց ավելի շատ ես սիրում եմ իմ երկիրը»,- ընդգծել է Բայդենը։               
 

Աղբի կղզին, փոքրիկ բնասերներն ու վտանգված կենդանիները

Աղբի կղզին, փոքրիկ բնասերներն ու վտանգված կենդանիները
12.04.2019 | 00:03

20-րդ դարավերջին ամերիկացի օվկիանոսագետ Չառլզ Մուրը Խաղաղ օվկիանոսում հայտնաբերել է մոլորակի ամենամեծ աղբավայրը: Աղբի զգալի մասը գալիս է ցամաքային աղբյուրներից` մեր ամենօրյա գոյացրած աղբի պատճառով:


Այս մասին «Իրատեսի» հետ զրույցում ասաց Այնթապի Բյուզանդ Մարգարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի «Բնասերներ» խմբի հիմնադիր-ղեկավար ՆԱՐԻՆԵ ՓԻԼՈՅԱՆԸ: Փոքրիկ բնասերները 2013-ից իրականացնում են տարբեր միջոցառումներ՝ աղբահավաք, թափոնների տեսակավորում, վերամշակում, նաև ծառատունկ, թռչնադիտարկում, թռչնաբների, կերամանների պատրաստում և տեղադրում: Մասնակցում են տարբեր մրցույթների, ծրագրերի, ցուցահանդեսների:


Նարինե Փիլոյանի նախաձեռնությամբ «Դու՛րս Կարմիր գրքից» նախագծի շրջանակում Երևանի կենդանաբանական այգում ապրիլի 13-ին (12:30-16:00) տեղի կունենա ցուցահանդես: Փոքրիկ բնասերները ներկայացնելու են «Կարմիր գրքում» գրանցված կենդանատեսակների ու բուսատեսակների նմուշներ: «Բնասերներ» խմբակի նախագծին այս տարի միացել են նույն դպրոցի ասեղնագործության խմբակը, «Փոքրիկ իշխան» կրթահամալիրն ու Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի միջնակարգ դպրոցը: Նարինեն նշեց, որ ցուցահանդեսի նպատակն է բարձրաձայնել և ճանաչելի դարձնել վտանգված, խոցելի և այլ կատեգորիաներում գտնվող կենդանիների խնդիրը, ինչպես նաև կառավարել աղբի թափոնները: Այսինքն` երեխաները ճանաչում են կարմիրգրքյան կենդանիներին, միաժամանակ` պայքարում աղբի դեմ: Միջոցառմանը զուգահեռ կենդանաբանական այգում կունենան աշխատարան, որտեղ երեխաները տեղում թափոններից կպատրաստեն կարմիրգրքային կենդանիների նմուշներ: Ցուցահանդեսը ամենամյա է, նախաձեռնությանը կարող են միանալ նաև այլ դպրոցների ու խմբակների բնասերները:


«Դու՛րս Կարմիր գրքից» խորագիրը կրող ցուցահանդեսը կկայանա Երևանի կենդանաբանական այգու և «Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» աջակցությամբ և համագործակցությամբ: Մուտքն ազատ է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3927

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ