2018-ին ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել Ջեյմս Էլիսոնն ու Տասուկու Հոնձյոն՝ քաղցկեղի թերապիայի բնագավառում բացահայտումների համար` հայտնել է Ստոկհոլմի Կարոլինյան ինստիտուտին կից Բժշկության նոբելյան հանձնաժողովը: Նրանք մշակել են քաղցկեղի իմունաթերապիայի նոր մեթոդ: