Մեր գործընկեր Մարտին Հուրիխանյանը «կրկնակի» պապիկ դարձավ. տղա թոռ ուներ, հիմա էլ ՍՈՖՅԱ թոռնուհու կաթնաբույր ղունղունոցը օրնիբուն կջերմացնի տանեցիների ունկն ու աչքը:
Դե, մենք էլ աչքալուսանք տանք ու ասենք՝ առողջ բալիկ թող մեծանա, դուք էլ գլխից անպակաս լինեք, Իրինա մայրիկ ու Հարություն հայրիկ, Կարինե ու Անահիտ տատիկներ, Մարտին ու Գևորգ պապեր:
Խաղաղ երկինք ու անհոգ մանկություն քեզ, փոքրիկ հայուհի: