Հունվարի 6-ին աշխարհի ամենախարիզմատիկ տղամարդկանցից մեկը՝ Ադրիանո Չելենտանոն, տոնեց ծննդյան 80-ամյակը: Դերասան, երգահան, երգիչ և ռեժիսոր Ադրիանո Չելենտանոյին իտալացիները առաջին իսկ ելույթներից անվանեցին` Molleggiato` մարդ զսպանակների վրա, իր ինքնատիպ շարժուձևի համար:
Ներկայացնում ենք տարբեր տարիների նրա մտքերից մի քանիսը.
*Ես դեմ եմ քաղաքականությանը: Ցանկացած տիպի քաղաքականությանը: Առանց բացառության:
*Պետք չէ փորձել ամեն ինչ հասկանալ: Այդպես ավելի հետաքրքիր է:
*Ինչ էլ հորինես, միշտ կգտնվի մեկը, որ դա արել է քեզնից առաջ: Քո խնդիրը պետք է լինի նրանից լավ անելը:
*Արդարամիտ լինելու համար պետք է բարի լինել: Իսկ բարի լինել՝ նշանակում է հասկանալ, որ բոլոր մարդիկ սխալվում են:
*Միակը, ինչին պետք է ձգտել կյանքում, սերն է:
*Կենդանիներից ամենադաժանը մարդն է: Նա սպանում է նույնիսկ, երբ քաղցած չէ:
*Պաշտում եմ լսել սուտը, երբ գիտեմ ճշմարտությունը:
*Իմ կյանքի ամեն պահ ես պիտի իմանամ` կա մի կին, որ չի դադարում ինձ սիրել: