2018-ը պատմական, մշակութային ու մարզական իրադարձությունների տարի է լինելու: Հարյուրավոր դեռ անհայտ դեպքեր կլինեն, որոնց մասին ոչ ոք չգիտի, բայց կան ծրագրված միջոցառումներ ու հոբելյաններ, որ ոչ ոք արդեն չի բեկանի:
Հունվար
1.Բուլղարիան կգլխավորի Եվրամիությունը կես տարով
1.Վիեննայի երաժշտական ընկերության «Ոսկե դահլիճում» ավանդական ամանորյա համերգը կկայանա: Հինգերորդ անգամ Վիեննայի ֆիլհարմոնիայի նվագախումբը կղեկավարի Ռիկարդո Մուտին
5. «Պրահայի գարնան» 50-ամյակը: 1968-ին Չեխոսլովակիայի կոմկուսի քարտուղար ընտրվեց Ալեքսանդր Դուբչեկը և որոշեց երկրում «մարդկային դեմքով սոցիալիզմ կառուցել»
7. «Շառլի Էբդոյի» խմբագրատան ահաբեկչության 3-րդ տարելիցը
7. Հոլիվուդի «Ոսկե գլոբուսների» 75-րդ մրցանակաբաշխություն
12-13.Նախագահական ընտրություններ Չեխիայում
25. Վլադիմիր Վիսոցկու ծննդյան 80-ամյակը
28. Նախագահական ընտրություններ Ֆինլանդիայում ու Կիպրոսում
30. Մահաթմա Գանդիի սպանության 70-րդ տարելիցը
Фետրվար
9-25. 23-րդ ձմեռային օլիմպիական խաղեր Հարավային Կորեայի Փխենչխան քաղաքում
15-25.Բեռլինի 68-րդ կինոփառատոն
17. Կոսովոյի անկախության 10-ամյակ
20.Ղարաբաղյան շարժման 30-ամյակ
28. 20 տարի առաջ պատերազմ սկսվեց Կոսովոյում
Մարտ
2.Ֆրանսիայի կինոակադեմիայի «Սեզար» մրցանակաբաշխություն
4.ԱՄՆ կինոարվեստի ակադեմիայի Օսկարի 90-րդ մրցանակաբաշխություն
18. Նախագահական ընտրություններ Ռուսաստանում
22.ՈՒսանողական շարժման 50-ամյակ, որ դարձավ 1968-ի իրադարձությունների սկիզբ Ֆրանսիայում
27. Առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի մահվան 50-րդ տարելիցը
28.Լուվրում կբացվի Էժեն Դելակրուայի ստեղծագործությունների ցուցահանդեսը
28. Մաքսիմ Գորկու ծննդյան 150-ամյակը
Ապրիլ
1.Էդմոն Ռոստանի` «Սիրանո դե Բերժերակի» հեղինակի 150-ամյակը
2.Երգիչ ու կոմպոզիտոր Սերժ Գենսբուրի 90-ամյակը
4.Հեռուստասերիալների առաջին փառատոնը Կաննում (մինչև 11/04)
23. The Web Conference 2018 Լիոնում
24.Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը
Մայիս
50-ամյակը 1968-ի իրադարձությունների Ֆրանսիայում
7. Ֆրանսիայի ամենաերիտասարդ նախագահ Էմանուել Մակրոնի ընտրության մեկ տարին
14. Իսրայելի կազմավորման 70-ամյակը
8-19.Կաննի միջազգային 71-րդ կինոփառատոն
19. Թանգարանների գիշեր
24. Սանկտ Պետերբուրգում կբացվի միջազգային տնտեսական համաժողովը, որին կարող է մասնակցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը
27.Ռոլան Գարոսի թենիսի մրցաշար (մինչև հունիսի 10)
28. Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակը
29. 20 տարի առաջ Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Հունիս
6. Լոս Անջելեսում Ռոբերտ Քենեդիի սպանության 50-րդ տարելիցը
8-9. G7 գագաթնաժողովը Կանադայում
11-16. Անիմացիոն կինոփառատոն Անսիում
14 հունիսի- 15 հուլիսի Ռուսաստանում կանցկացվի ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունը
17.Շառլ Գունոյի ծննդյան 200-ամյակը
Հուլիս
1.Ավստրիան կգլխավորի Եվրամիությունը 6 ամսով
11-12. ՆԱՏՕ-ի վեհաժողովը Բրյուսելում, որին կմասնակցի Դոնալդ Թրամփը
17.Եկատերինբուրգում ցարական ընտանիքի գնդակահարության 100 տարին
Օգոստոս
7. 2008-ի ռուս-վրացական պատերազմի 10 տարին
8. Ամյենի ճակատամարտի 100-ամյակը, որով սկսվեց Գերմանիայի պարտությունը Առաջին աշխարհամարտում
21. Վարշավայի պայմանագրի զորքերի Չեխոսլովակիա ներխուժման 50-րդ տարելիցը
Սեպտեմբեր
9. Մոլիերի «Ժլատի» հրապարակման 350-ամյակը
26. Կոմիտասի ծննդյան 150-ամյակը.
Հոկտեմբեր
4.Փարիզի ավտոսալոնի բացումը (մինչև 10/04).
7. Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի նիստ Երևանում
8-9.Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողով Երևանում
11-12.Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողով Երևանում «Ապրել միասին» կարգախոսով, որին, ի թիվս այլ ղեկավարների, ներկա կլինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը
28. Իվան Տուրգենևի ծննդյան 200-ամյակը
Նոյեմբեր
11. Առաջին աշխարհամարտի ավարտը ազդարարող Փարիզի համաձայնագրի կնքման 100-ամյակը, որին կմասնակցեն 1914-1918-ին պատերազմին մասնակցած պետությունների ղեկավարները
28. Ալեքսանդր Սոլժենիցինի ծննդյան 100-ամյակը
Դեկտեմբեր
7. Սպիտակի երկրաշարժի 30 տարին
31. ԱՄՆ-ը դուրս կգա ՅՈՒՆԵՍԿՕ-ից
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ինքնին հասկանալի է` 2018-ի «ցուցակը» ամբողջական չէ. ծրագրված հարյուրավոր իրադարձություններին կխառնվեն հազարավոր չծրագրվածները և 2018-ի Շան տարվա 365 օրերը կանցնեն ինչպես մեկ օրը Տիեզերքում: