Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Լևոն Մկրտչյան. «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաների հանդեպ պետք է շատ զգույշ և նուրբ վերաբերմունք ունենալ

Լևոն Մկրտչյան. «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաների հանդեպ պետք է շատ զգույշ և նուրբ վերաբերմունք ունենալ
03.12.2016 | 00:54

«Այսօր խորհրդի նիստ ենք հրավիրել, որտեղ ներկա կլինի նաև Մարդու իրավունքների պաշտպանը՝ կատարվածը քննարկելու համար: Այն, ինչ տեղի է ունենում «Փոքր Մհեր»-ում, շատ մտահոգիչ է: Ես՝ որպես նախարար, գերակա եմ համարում երեխաների դժգոհությունը»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց նախարարը: Նա նաև ընդգծեց, որ խորհրդի նիստում պատրաստվում է բաց քննարկել կրթահամալիրի տնօրենների հաճախակի փոփոխման հարցը:


«2010 թվականից մինչև այսօր 5-6 տնօրեն է փոխվել «Փոքր Մհեր» կրթահամալիրում: Այդպես չի լինում, ուրեմն ինչ-որ բան այդ հաստատությունում ճիշտ չէ»,- ասաց Լ. Մկրտչյանը: Նա ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ այդ կրթահամալիրի սաները մեր երկրի ապագա պաշտպաններն են, որը և պետք է հիմք հանդիսանա նրանց նկատմամբ «շատ ավելի զգույշ և նուրբ վերաբերմունք ունենալուն»:

Դիտվել է՝ 1624

Մեկնաբանություններ