Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

ԵՊՀ մարտական պատրաստության ակումբին նվիրված միջոցառում

 ԵՊՀ մարտական պատրաստության ակումբին նվիրված միջոցառում
22.11.2016 | 11:21

ԵՊՀ Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբը հրավիրում է մասնակցելու արցախյան պատերազմի հերոս Լեոնիդ Ալզգալդյանի ծննդյան 74 -ամյակին և ակումբի 1-ամյակին նվիրված հատուկ միջոցառմանը: Այն տեղի կունենա նոյեմբերի 22-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ մեծ դահլիճում (Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ): Միջոցառման ընթացքում կցուցադրվի Լեոնիդ Ազգալդյանին նվիրված ֆիլմ, ինչպես նաև անդրադարձ կկատավի ակումբի մեկամյա գործունեությանը: Միջոցառման հատուկ հյուրերն են ապրիլյան պատերազմի մասնակիցներ, մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանակակիրներ: Ներկա կգտնվեն նաև ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

ԵՊՀ մարտական պատրաստության ակումբը ձևավորվել է 2015թ.-ի նոյեմբերի 22-ին: Գործունեության մեկ տարվա ընթացքում ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունների հետ համատեղ իրականացրել է մի շարք ծրագրեր՝ այց սահմանային դիրքեր, դասախոսություններ, որի նպատակն է զարգացնել ուսանողների մարտական պատրաստության վիճակը, ռազմաքաղաքական գիտելիքները, աջակցել ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, ինչպես նաև նպաստել բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ու զարգացմանը: Ակումբի 25 անդամներ կամավորական սկզբունքով մասնակցել են նաև ապրիլյան պատերազմին:

Դիտվել է՝ 1693

Մեկնաբանություններ