ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի շրջանի ղեկավարի պաշտոնակատարի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՈՒկրաինայի զինված ուժերի հարձակման պատճառով իրենց տները հարկադրաբար լքած Կուրսկի շրջանի բնակիչներին կվճարվի 10-հազարական ռուբլի՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ նախագահը հավելել է, որ անհրաժեշտ կլինի գնահատել այլ վնասները, մասնավորապես՝ գույքի ու բնակարանի կորուստը:               
 

«Երբ քարանձավները չեն շահագործվում, ենթակա են կործանման»

«Երբ քարանձավները չեն շահագործվում,  ենթակա են կործանման»
15.11.2016 | 08:36

Հայ-իտալական համատեղ անձավագիտական արշավախումբը Եղեգնաձորի տարածաշրջանի քարայրերից մեկում հայտնաբերել է հնագույն ժայռանկարներ:
Քարանձավագիտական կենտրոնի նախագահ ՍԱՄՎԵԼ ՇԱՀԻՆՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ կարստային քարանձավները գետնի տակ մայր ապառի միջի այն դատարկություններն են, որոնք առաջացել են ոչ թե լավայի սառեցումից, այլ ջրերի քայքայիչ, լուծիչ հատկության շնորհիվ. «Քարանձավներում, փակ թե բաց, անընդհատ շարունակվում են գործողությունները, ինչի հետևանքով առաջանում են ստորերկրյա դատարկություններ, գեղեցիկ առաջացումներ: Որմնանկարները հետագայում ծածկվում են անընդհատ գործողությունների հետևանքով առաջացող հոսքերի մնացորդներով: Այդ իսկ պատճառով որմնանկարներ չէինք փնտրում: Հայաստանում առաջին անգամ կարստային քարանձավում հայտնաբերվել է որմնանկար, նկարները գեղարվեստական արժեք չունեն, բայց երևույթն ինքնին գնահատելի է և ֆանտաստիկ հետաքրքիր»:


Հայ-իտալական համատեղ անձավագիտական արշավախմբի ղեկավար, քարանձավագետ ՍՄԲԱՏ ԴԱՎԹՅԱՆԸ հայտնեց, որ`մասնագետների նախնական գնահատումով, հնարավոր է, որ որմնանկարն առնչվի պալեոլիթի դարաշրջանին (10-12 հազար տարի առաջ). «Քանի դեռ պահպանության և օգտագործման խնդիրը արմատապես չի լուծվել, որևէ ինֆորմացիա չենք ուզում հրապարակել: Ցավոք, փորձ ունենք, Մոզրովի, Մագիլի, Արջերի քարանձավները պաշտպանված են, բայց պահպանություն չի իրականացվում: Մագիլի քարանձավի գլխավոր մուտքը ճաղավանդակով փակված է, բայց արդեն տասն ամիս է՝ երկրորդ մուտքը բացել են, ցանկացողներն անարգել ելումուտ են անում: Քարանձավն ամբողջությամբ վերածվել է աղբակույտի, մշակութային շերտն ամբողջովին ավերված է: Ինչքան էլ հայտարարում են՝ պաշտպանված է, նման բան չկա»:


«Ինչո՞ւ քարանձավները վարձակալության չեն տալիս մասնագետներին: 9 տարի դիմել ենք մշակույթի նախարարություն, ամենատարբեր պատճառաբանություններով մերժել են»,- հավելեց Սամվել Շահինյանը:

Մասնագետները հավաստիացնում են, որ եթե քարանձավները չեն շահագործվում, ենթակա են կործանման:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Մանրամասները` «Իրատեսի» առաջիկա համարներից մեկում

Դիտվել է՝ 3356

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ