«Միլիարդավոր մարդիկ կանգնած են ծայրահեղ շոգի համաճարակի առաջ։ Նրանք մահանում են ավելի ու ավելի մահացու շոգից, քանի որ ամբողջ աշխարհում ջերմաստիճանը հասնում է 50 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Երկիրը բոլորի համար և ամենուր դառնում է ավելի շոգ ու վտանգավոր։ Պաշտոնական տվյալներով՝ շոգը տարեկան գրեթե կես միլիոն մարդու կյանք է խլում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։               
 

Հաջորդ հավաքը կանցկացվի 2017-ին՝ Վրաստանում

Հաջորդ հավաքը կանցկացվի 2017-ին՝ Վրաստանում
27.10.2016 | 23:16

Հոկտեմբերի 27-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում իր աշխատանքները ավարտեց «Ճարտարապետություն և շինարարություն՝ արդի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային 8-րդ տարեկան գիտաժողովը։ Ներկայացվեց 99-ը գիտական զեկույց, որից 45-ը` արտերկրից, 54-ը` ՀՀ-ից: Զեկույցները ներկայացրել են 175 գիտնականներ, այդ թվում` 29-ը ճարտարապետ և 146 ինժեներ՝ Ռուսաստանից, Չինաստանից, ԱՄՆ-ից, Լեհաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Վրաստանից և Հայաստանից:


«Գիտաժողովը ամրապնդում և ընդլայնում է գիտական կապերը, թույլ է տալիս բոլոր կողմերին հաղորդ լինել ոլորտի միջազգային նորարարություններին և տենդենցներին տարեկան կտրվածքով և անուղղակիորեն նպաստում է նոր լաբորատորիաների ստեղծմանը»,- նշեց ՃՇՀԱՀ-ի գիտական գծով ռեկտոր Յուրի Սաֆարյանը։
Գիտաժողովում ներկայացված զեկույցները անգլերենով զետեղվում են գիտաժողովի համանուն տեղեկագրում և տեղադրվում են Web of sience շտեմարանում։
Երկօրյա գիտաժողովին մասնակցեցին ՌԴ-ի ՄՊՇՀ-ն, ՍՊՊՃՇՀ-ն, ՆՊՃՇՀ-ն, Լեհաստանի տեխնոլոգիայի համալսարանը, Վրաստանի ՎԱՀ-ն, Չինաստանի ՊՇՃՀ, ԱՄՆ-ի ՌՀ, Իտալիայի ՈՒՀ-ն, ինչպես նաև մասնագետներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, ՌԴ-ից, Իրանից, ԱՄԷ-ից։ Գիտաժողովի վերջում որոշվեց հաջորդ՝ 2017-ի տարեկան հավաքը անցկացնել Վրաստանում:
ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը շնորհակալություն հայտնեց գիտաժողովի մասնակիցներին արդյունավետ աշխատանքների համար և հույս հայտնեց, որ միջազգային գիտական համագործակցությունը գնալով կընդլայնվի:


«Ճարտարապետություն և շինարարություն՝ արդի հիմնախնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովը հիմնադրվել է ՃՇՀԱՀ-ի նախաձեռնությամբ 2008-ին՝ Ջերմուկում։ Նույն խորագրով գիտաժողովը անցկացվել է 2010-ին ՀՀ-ում։ Գիտաժողովի համակազմակերպիչների թիմը տարեցտարի ավելացել է և այդ տենդենցը շարունակական է՝ 2011-ին այն կայացել է Չինաստանում, 2012-ին` Լեհաստանում, 2013-ին` ՌԴ-ում, 2014-ին` Չեխիայում, 2015-ին` Իտալիայում։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ
ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար

Դիտվել է՝ 1932

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ