Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Վարչապետը հանձնարարել է դպրոցներում արմատախիլ անել «մոր ու աղջկա» մաֆիան

Վարչապետը հանձնարարել է դպրոցներում արմատախիլ անել «մոր ու աղջկա» մաֆիան
13.10.2016 | 15:52

Հանրակրթական դպրոցներում ղեկավարության ընտրությունների վրա չպետք է ազդեն ազգակցական կապերն ու շահերի բախումը՝ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա Հայաստանի կրթության և գիտության նախարարությանն ու մարզպետներին, Երևանի քաղաքապետին հանձնարարեց 7 օրում ընտրությունների այնպիսի մեխանիզմ ներկայացնել, որը կբացառի ծանոթի միջոցով նշանակումները:

«Օրինակ՝ մայր ու աղջիկ նույն դպրոցում են: Կամ այլ օրինակներ, որոնց մասին գիտեք: Պարզապես հարկավոր է տարբերակել, թե որ նշանակումներն են օբյեկտիվ, որոնք՝ սուբյեկտիվ»,- նշել է Կարապետյանը:

Դիտվել է՝ 1197

Մեկնաբանություններ