Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

«Մշակույթների երկխոսություն» միջազգային տասներորդ գիտաժողով

«Մշակույթների երկխոսություն» միջազգային տասներորդ գիտաժողով
22.04.2016 | 13:14

Ապրիլի 16-18 Գյումրիում «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի շրջանակներում անցկացվեց «Մշակույթների երկխոսություն» միջազգային X գիտաժողովը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակին: Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին մշակույթի ու արվեստի տարբեր ոլորտներում դրսևորված երևույթներ, որոնք որակվում են որպես երկխոսության դրսևորումներ: Իր թեմատիկ շրջանակներով, արծարծված թեմաների բազմազանությամբ գիտական այս ֆորումը բացառիկ տեղ է գրավում արդի հայ գիտամշակութային կյանքում:

Գիտաժողովի հանդիսավոր բացմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության և արտասահմանյան երկրների արվեստագետներ, մշակույթի գործիչներ, մտավորականներ, ուսանողներ: Նստաշրջանի մասնակիցներին ողջունեց Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Կարինե Ավդալյանը: Նրա խոսքում կարևորվեց նաև գիտաժողովի թեմատիկ համատեքստը՝ հետևյալ հիմնադրույթով. հայ ժողովուրդը սեփական մշակույթը դարձրել է այլ մշակույթների հետ երկխոսություններ իրականացնելու արժանապատիվ միջոց, հայ մտավոր միտքը միշտ իր տեսադաշտում է ունեցել համաշխարհային քաղաքակրթական գործընթացների ներքին հնարավորորթյունները, դրանց ծավալման դրական հետևանքները ազգային կյանքի տարբեր բնագավառներում:


Գիտաժողովին մասնակցության հայտեր էին ներկայացրել ինչպես արտերկրի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության շուրջ հինգ տասնյակ նշանավոր գիտական, կրթական և մշակութային կենտրոնների հեղինակավոր ու նաև երիտասարդ գիտնականներ:
Գիտաժողովի ընթացքում հնչեցին զեկուցումներ՝ նվիրված երաժշտության, կերպարվեստի, գրականության, հեռուստատեսության, ինչպես նաև կրթության բազմաբնույթ հարցերի: Գիտաժողովի մասնակիցներն ԵՐԿ Գյումրու մասնաճյուղի գրադարանին նվիրեցին արժեքավոր գրքեր, նոտային գրականություն, այդ թվում պրոֆ. Կ.Զենկինը հանձնեց վերջերս լույս տեսած իր «Երաժշտություն-Էյդոս-ժամանակ» ծավալուն աշխատությունը:
Գիտաժողովին մասնակցեցին Մոսկվայի Պ.Ի.Չայկովսկու անվ. պետ. կոնսերվատորիայի (արվեստագիտ. դոկտոր, պրոֆեսոր Կ.Զենկին), Մոսկվայի Գնեսինների անվան Ռուսական երաժշտական ակադեմիայի (պրոֆ. Ա.Լարին, դոց. Ե.Ստարոդուբրովսկայա), Նիժնի Նովգորոդի Մ.Գլինկայի անվ. պետ. կոնսերվատորիայի (արվեստ. թեկնածու, պրոֆ. Լ.Պտուշկո), Տաջիկստանի Տ.Սաթորովի անվ. տաջիկական ազգային կոնսերվատորիայի (արվեստագիտ. դոկտոր, պրոֆեսոր Ֆ.Ազիզի, դոց. Ս.Կարիմով), Բելորուսիայի պետ. երաժշտական ակադեմիայի (մշակութաբանության դակտոր, պրոֆ. Վ.Սկորոխոդով), Բելորուսիայի մշակույթի, արվեստի և պետ. մանկավարժական համալսարանների (ասպիրանտներ Չժու Գելիմեն, Բայ Հուա, Չինաստան), Էստոնիայի երաժշտության և թատրոնի պետ. ակադեմիայի (պատմական գիտ. թեկնածու Օ.Կասեմաա), Ալնաթայի պարարվեստի ուսումնարանի (մանկավարժ. գիտ. թեկնածու, դոցենտ Ա.Կալիևա, Դ.ՈՒրազիմբետով, Գ.Կանապյանովա), ՈՒկրաինայի Պ.Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիայի (արվեստ. թեկնածու, դոց. Գ.Կաբկա), Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և ԵՊԿ Գյումրու մասնաճյուղի պրոֆեսորներ, դոցենտներ, դասախոսներ:
Գիտաժողովի շրջանակներում հնչեցին երիտասարդ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ, կայացավ վարպետության դաս սոլֆեջիո առարկայից:

Դիտվել է՝ 2465

Մեկնաբանություններ

.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am