Սիրիայում Ռուսաստանի ավիատիեզերական ուժերի գործողությունները հնարավորություն են տվել փոխել երկրում իրավիճակը և հասկանալ, թե ով է պայքարում ահաբեկիչների դեմ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Սիրիական կառավարության դիմումից հետո Ռուսաստանի ավիատիեզերական ուժերի գործողություններն օգնել են փոխել իրավիճակը»,- ասել է նա: Ռուս զինծառայողների գործողությունների արդյունքում «զգալիորեն հստակեցվել է իրադարձությունների պատկերը» և տեսանելի է դարձել, թե «ով է պայքարում ահաբեկիչների դեմ, իսկ ով՝ ձգտում օգտագործել նրանց իրենց միակողմանի, եսասիրական նպատակներով»։