Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Օհանյանը և Խաչատուրովը այցելում են զորամիավորումներ

Օհանյանը և Խաչատուրովը այցելում են զորամիավորումներ
15.01.2016 | 20:31

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի՝ բանակային զորամիավորումներ և կայազորներ աշխատանքային այցերը շարունակվում են։ 1-ին և 4-րդ բանակային զորամիավորումներում ռազմական խորհրդի նիստերում ամփոփվել են 2015-ի ուսումնական տարվա աշխատանքները։ Հաշվետու զեկույցներով ու ելույթներով հանդես են եկել զորամիավորումների հրամանատարներն ու նրանց տեղակալները՝ ներկայացնելով զորամիավորումների մարտական պատրաստության, զինվորական կարգապահության, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը, խնդիրներն ու բարելավման ուղիները, մարտական հերթապահության կազմակերպումն ու իրականացումը։ Անդրադարձ է եղել մարտական պատրաստության միջոցառումներին, վարժանքներին ու տարաբնույթ զորավարժություններին, դաստիարակչական, կարգապահության ամրապնդման խնդիրներին, միջանձնային հարաբերություններին, երբեմն արձանագրվող անցանկալի երևույթների կանխարգելիչ միջոցառումներին: Ամփոփելով ռազմական խորհրդի նիստերի արդյունքները՝ Սեյրան Օհանյանը նշել է, որ բարձրացված բոլոր հարցերն անմիջականորեն առնչվում են բանակի մարտունակությանը: Բանակն իր խնդիրը կատարում է՝ առաջին հերթին ամուր պահելով սահմանների անառիկությունն ու ապահովելով մեր ժողովրդի անվտանգությունը, ընդգծել է նախարարը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը տվել է ցուցումներ թերացումներն ու բացթողումները վերացնելու համար, միաժամանակ նախանշել ուղղություններ, որոնց հիման վրա պետք է աշխատանքներ տարվեն։ Նիստերի ընթացքում մի շարք զինծառայողներ արժանացել են պարգևների՝ մարտական պատրաստության բարձր մակարդակի և բարեխիղճ ծառայության համար։

Դիտվել է՝ 1253

Մեկնաբանություններ