Թուրքիան հայտարարել է, որ 48 ժամում «Իսլամական պետության» 200 զինյալի է ոչնչացրել՝ վրեժխնդիր լինելով Ստամբուլի ահաբեկչության համար: The Independent-ը հայտնում է, որ Թուրքիայի վարչապետ Դավութօղլուի պնդմամբ վրեժը կյանքի է կոչվել՝ մի քանի պատժիչ գործողություններով: Դավութօղլուն մանրամասնել է, որ Թուրքիան տանկերով թիրախավորել է ԻՊ-ի 500 դիրքեր՝ Սիրիայի ու Իրաքի սահմանի երկայնքով: