ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով՝ հունվարի 3-9-ին Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 4000 կրակոց: «ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահությունը»,- հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։