Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Փխենյանի կողմից ջրածնային ռումբի փորձարկման համոզիչ ապացույցներ չկան

Փխենյանի կողմից ջրածնային ռումբի փորձարկման համոզիչ ապացույցներ չկան
07.01.2016 | 18:03

Վաշինգտոնի կարծիքով՝ համոզիչ ապացույցներ չկան, թե Հյուսիսային Կորեան ջրածնային ռումբ է փորձարկել։ Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշուա Էռնեստը հայտարարել է, որ ցանկացած միջուկային փորձարկում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման սադրիչ և ակնհայտ խախտում է։ Ջրածնային ռումբի փորձարկման մասին Փխենյանը հայտարարեց երեկ:

Դիտվել է՝ 1295

Մեկնաբանություններ