Հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Թուրքիայի դեմ Ռուսաստանի սահմանած պատժամիջոցները՝ դադարեցվում է թուրքական գյուղմթերքի ներկրումը Ռուսաստանի տարածք, այլևս չի գործի երկու երկրների միջև տարիներ ի վեր կիրառված ազատ վիզային ռեժիմը, թուրքական ընկերություններին և Թուրքիայի քաղաքացիներին արգելվում է Ռուսաստանի տարածքում շինարարական և հյուրանոցային բիզնես ծավալել: Զուգահեռ ուժի մեջ է մտել բացառությունների ցանկը՝ 53 ընկերությունների հնարավորություն է տրվել օրինականորեն շրջանցել կիրառվող պատժամիջոցների զգալի մասը: