ՌԴ Զինված ուժերը, որոնք ռազմական գործողություններ են իրականացնում Սիրիայում, մոտ մեկ շաբաթ առաջ սիրիական ընդդիմությունից տեղեկություններ էին ստացել ահաբեկիչներ պատրաստող կենտրոնի մասին, որտեղ մեծ թվով վերապատրաստողներ էին գտնվում Սիրիայի հարևան երկրներից: «Իդլիբ նահանգում Սու-34 ռմբակոծիչը ոչնչացրել է ահաբեկիչների խոշոր պարապմունքային ճամբարը, որտեղ մեծ թիվ էին կազմում Թուրքիայի տարածքով ժամանած ԱՊՀ երկրների քաղաքացիները», - ասել է է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: Տեղեկությունը ստացվել է մի քանի աղբյուրներից, հետո ստուգվել է: