Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Մոսկվան պնդում է՝ թուրքերը չեն փորձել կապ հաստատել Су-24-ի հետ

Մոսկվան պնդում է՝ թուրքերը չեն փորձել կապ հաստատել Су-24-ի հետ
25.11.2015 | 15:08

Թուրք-սիրիական սահմանին ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է թուրքական օդուժի F-16 կործանիչի կողմից, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը: «Թուրքական ինքնաթիռի կողմից մեր ինքնաթիռի անձնակազմի հետ կապ հաստատելու ոչ մի փորձ օբյեկտիվ դիտարկման միջոցների կողմից չի արձանագրվել»,- հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար Սերգեյ Ռուդսկոյը:
Պենտագոնի խոսնակ Սթիվ ՈՒորենը հակառակն է ասել՝ հաստատելով թուրքական պնդումները, թե ռուսական ինքնաթիռի անձնակազմը 10 անգամ զգուշացվել է: «Մենք ամեն ինչ լսել ենք, հաղորդակցությունը բաց ալիքներով էր ընթանում»,- նշել է ԱՄՆ ռազմական գերատեսչության խոսնակը: Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ ակնհայտ չէ, թե թուրք-սիրիական սահմանի որ կողմում է տեղի ունեցել միջադեպը: Ռուսական խոցված ինքնաթիռի երկու օդաչուներից մեկը սպանվել է: Ռուսական կողմը հաղորդում է Սիրիայում իր ևս մեկ զոհի մասին՝ պայմանագրային զինծառայող ծովային հետևակայինը եղել է կործանված Су-24-ի օդաչուներին որոնելու մեկնած երկու ուղղաթիռներից մեկում, որը հրազենից գնդակոծության է ենթարկվել ու հարկադիր վայրէջք կատարել: Որոնողա-փրկարարական խմբի անդամները և ուղղաթիռի անձնակազմը տարհանվել են ու տեղափոխվել «Հմեյմին» ռազմաբազա: «Բանդիտական կազմավորումների վերահսկողության տակ գտնվող տարածքից ականանետային կրակոցով ուղղաթիռը ոչնչացվել է»,- ասել է Սերգեյ Ռուդսկոյը:

Դիտվել է՝ 1345

Մեկնաբանություններ