Հալեպի մոտ 35 հազար բնակիչներ վերջին երեք օրերին լքել են քաղաքը` կառավարական զորքերի լայնածավալ հարձակման պատճառով՝ տեղեկացնում են սիրիական աղբյուրները՝ նշելով, որ կառավարական զորքերի հարձակումը սկսվել է հոկտեմբերի 17-ին: Ասադին հավատարիմ ուժերին հաջողվել է գրավել քաղաքի մերձակա գյուղերից մի քանիսը: Կառավարական զորքերի հարձակումն ուղեկցվել է ռուսական օդուժի օդային հարվածներով: Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով, վերջին 24 ժամերին ռուսական օդուժը հարվածներ է հասցրել Լաթաքիայի, Դամասկոսի և Համայի մերձակայքում գտնվող 49 թիրախների: