Արտգործնախարարությունը Մոսկվայում Ֆրանսիայի դեսպան Ժան-Մորիս Ռիպերին զրույցի է հրավիրել, երբ Ֆրանսիայի ՌՕՈՒ ինքնաթիռը վտանգավորության աստիճանի մոտեցել է ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի ինքնաթիռին: Ռիպերի հետ զրույցում Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը նշել է, որ Փարիզի նման գործողություններն ի չիք են դարձնում Ֆրանսիան որպես հանդիպումների և բանակցությունների վայր օգտագործելու հնարավորությունը: Ռուսական պատվիրակությունը Ժնև էր ուղևորվում Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովին մասնակցելու: Ավելի ուշ պարզվել է, որ Սերգեյ Նարիշկինի ինքնաթիռը օդում վտանգել է ոչ թե Ֆրանսիայի, այլ Շվեյցարիայի ռազմաօդային ուժերինը: ՌԴ արտգործնախարարությունը ներողություն է խնդրել Փարիզից և սպասում է Շվեյցարիայի պաշտոնական բացատրությանը: