Խաղաղապահների տեղակայման հարց կարող է իրականացվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հիմնական պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո միայն՝ ԱՊԱ գործակալությանն ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը: Մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժան մասն է՝ նա նշել է, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի հակամարտության կողմերի համաձայնությամբ: