«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Թուրքիան ահաբեկչության դեմ ավելի արդյունավետ է պայքարում, քան այլ երկրնե՞ր

Թուրքիան ահաբեկչության դեմ ավելի արդյունավետ է պայքարում, քան այլ երկրնե՞ր
13.10.2015 | 12:30

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ իր երկիրն ավելի արդյունավետ է պայքարում ահաբեկչության դեմ, քան այլ երկրներ։ «Չկա որևէ այլ երկիր, որն այդքան արդյունավետ կպայքարեր ահաբեկչության դեմ, քան Թուրքիան։ Սուրուչի ահաբեկչությունից հետո մենք միայն մեկ գիշերում ձերբակալել ենք 768 անձի՝ ահաբեկչական կազմակերպություններին ներգրավվածության կասկածանքով։ Երեք-չորս օր առաջ Ստամբուլում վնասազերծվել է մահապարտ- ահաբեկիչ։ Այդ մասին հասարակությունը չգիտի: Ինչպես և չգիտի, որ ահաբեկչության նախօրեին վնասազերծվել է մահապարտ, որ հարձակում էր նախապատրաստում բարձրաստիճան պաշտոնյայի դեմ։ Այդպիսով՝ հակաահաբեկչական գործողությունն իրականացվում է բարձր մակարդակով և հաջողությամբ»,- ասել է Դավութօղլուն։

Դիտվել է՝ 1318

Մեկնաբանություններ