Հոկտեմբերի 11-14-ին Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրի շրջանակում Թուրքիայի բազմազգ տեսչական խումբը «Հայտարարված վայրի» տեսչություն է իրականացնում Հայաստանի Զինված ուժերի 5-րդ բանակային կորպուսի զորամասերից մեկում:
Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ տեսչության նպատակն է ստուգել տվյալ զորամասում ԵՍԶՈՒ պայմանագրի դրույթների համաձայն սահմանափակվող սպառազինության ու տեխնիկայի, անձնակազմի թվաքանակի, զորամասի սխեմայի և շինությունների հատակագծի վերաբերյալ ՀՀ ամենամյա տարեկան տեղեկատվության հավաստիությունը: