ԱՄՆ-ը և Ռումինիան Սև ծովում հոկտեմբերի 13-14-ին կանցկացնեն զորավարժություններ՝ ուղղված սուզանավերի դիմակայմանը՝ հայտնել է Եվրոպայում և Աֆրիկայում գործողության համար պատասխանատու ԱՄՆ-ի 6-րդ նավատորմը։ Ամերիկյան կողմից զորավարժություններին կմասնակցի հետախուզական Р-3С «Օրիոն» ինքնաթիռը։ «Ամերիկացի և ռումինացի ծովայինները կքննարկեն և կմշակեն հականավային մարտավարության և տեխնիկայի հարցեր և դրանց ընթացակարգեր՝ համատեղելիության ամրապնդման և իրենց հնարավորությունների համադրման համար, որպեսզի երաշխավորեն անվտանգություն, հասանելիություն և կայունություն Սև ծովում»,- ասվում է հաղորդագրությունում։