«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման առաջնորդ Աբու Բակր ալ-Բաղդադին չի եղել ավտոշարասյան վրա, որը հարձակման է ենթարկվել Իրաքի ավիացիայի կողմից, հաղորդում է gazeta.ru-ն: Հարվածը հասցվել է Անբար շրջանի տարածքում: Ահաբեկիչների առաջնորդի գտնվելու վայրը դեռ հայտնի չէ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իրաքի ռազմաօդային ուժերը Անբար շրջանի տարածքում հարձակվել են ավտոշարասյան վրա, որի մեջ գտնվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բակր ալ-Բաղդադին:
Ռազմաօդային ուժերի հարձակման արդյունքում, ինչպես նշված է հայտարարությունում, «սպանվել են և վիրավորվել ԻՊ-ի մի քանի ղեկավարներ»: