«Հրապարակ» թերթին Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանն ասել է, որ հոկտեմբերի 6-ին և 7-ին թուրքական մարտական ուղղաթիռներն Արմավիրի կողմից մտել են Հայաստանի օդային տարածք և 2-4 րոպե մնացել Հայաստանի երկնքում: Անկարայից հարցմանը պատասխանել են, որ խախտումը տեղի է ունեցել եղանակային վատ պայմանների պատճառով:
Փաստորեն Հայաստանը սկսել է ընկալվել որպես «ռուսական տարածք», բայց ռուս սահմանապահները ոչինչ չեն ձեռնարկել Թուրքիայի հետ սկանդալը չխորացնելու համար: