Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Բախումներ Երուսաղեմում

Բախումներ Երուսաղեմում
04.10.2015 | 20:02

Երուսաղեմում բախումներ են եղել հրեաների և պաղեստինցիների միջև: 72 պաղեստինցի է վիրավորվել` ռետինե փամփուշտների կիրառումից: Sky News-ը հայտնում է, որ Իսրայելը ծայրահեղ քայլի է դիմել` արաբների առաջ փակելով Երուսաղեմի Հին քաղաքը: Սահմանափակումը գործելու է 2 օր: Հին քաղաք են թողնելու միայն նրանց, ովքեր ապրում են Հին քաղաքում, զբոսաշրջիկներին, իսրայելական անձնագիր ունեցողներին, ուսանողներին, Երուսաղեմի պատմական մասում խանութներ ու ռեստորաններ ունեցողներին: Սահմանափակվել է մուսուլմանների գլխավոր սրբատեղիներից մեկը` Ալ-Աքսայի մզկիթ արաբների մուտքը. կարող են ելումուտ անել 50-անց տղամարդիկ, կանայք ու երեխաները: Նախօրեին 19-ամյա պաղեստինցին Հին քաղաքի Առյուծի դարպասի մոտ երկու տղամարդու էր սպանել` դանակահարելով, վիրավորել էր մի կնոջ ու երեխայի: Նույն օրը Հին քաղաքում դեռահասի էին դանակահարել: Երկու դեպքում էլ իսրայելցի ոստիկանները գնդակահարել են «հարձակվողներին»: Ավելի ուշ 19-ամյա պաղեստինցու գործողությունների պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական ջիհադ» խմբավորումը: Պաղեստինյան մամուլը հերքում է դեպքերի իսրայելական մատուցումը, իսկ իշխանությունները դատապարտում են մուտք արգելափակելու որոշումը: Իսրայելում դրությունը շարունակում է լարված մնալ:

Դիտվել է՝ 1294

Մեկնաբանություններ