Ռուսաստանը փորձարկում կանցկացնի օտարերկրացիների նկատմամբ մուտքի պահին կենսաչափական տվյալներ հանձնելու առումով՝ հայտնել է Թվային զարգացման նախարարությունը։ Մուտք գործող օտարերկրացիներից կպահանջվի մի քանի անցակետերում կենսաչափական տվյալներ (դեմքի պատկեր և մատնահետքեր) ներկայացնել: Փոփոխությունները չեն տարածվի Բելառուսի քաղաքացիների, մինչև վեց տարեկան երեխաների և դիվանագետների վրա:                
 

Արմեն Աշոտյանը մասնակցել է «ATHENA» ծրագրի եզրափակիչ միջոցառմանը

Արմեն Աշոտյանը մասնակցել է «ATHENA» ծրագրի եզրափակիչ միջոցառմանը
16.09.2015 | 19:14

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 15-ին մասնակցել է Եվրոպական Միության Տեմպուս «Կայուն և ինքնավար բարձրագույն կրթական համակարգերի խթանումը Արևելյան հարևանության տարածքում» (ATHENA) ծրագրի եզրափակիչ միջոցառմանը, տեղեկացնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:

Ծրագրին մասնակցում են Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի բարձրագույն ուսումնական հաստատությունների, եվրոպական գործընկեր համալսարանների, ինչպես նաև կրթության նախարարությունների ներկայացուցիչները: Ծրագրի եռամյա գործունեության հիմնական նպատակը բուհական ինքնավարության ապահովման առկա մեխանիզմների վերլուծությունը, քարտեզագրումն ու ազգային նախարարություններին առաջարկությունների ներկայացումն է:
Նախարար Աշոտյանը ելույթի իր խոսքում ներկայացրել է Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները, դրանց արդյունքները, Երևանում մայիսին տեղի ունեցած Բոլոնիայի նախարարական գագաթաժողովի շրջանակում ընդունած Երևանի հռչակագրի հիմնական շեշտադրումները բուհական ինքնավարության վերաբերյալ:
«Բուհական ինքնավարությունը չի նշանակում բուհական անկախություն: Միգուցե անկախությունը պետական մարմիններից ավելանում է, սակայն զուգահեռաբար ավելանում է կախվածությունը մյուս շահառուներից՝ ուսանողներ, ծնողներ, քաղաքացիական հասարակություն և այլն: Այլ կերպ ասած միակենտրոն կախվածությանը պետք է գա փոխարինելու բազմակենտրոն կախվածությունը»,- նշել է Արմեն Աշոտյանը՝ հավելելով,-«Բուհերի ինքնավարությունը մեծապես կախված է բուհերի ֆինանսական կայունությունից: Ինչպես պետությունը, այնպես էլ մյուս շահառուները պետք է անեն հնարավորը՝ ապահովելու բուհերի ֆինանսական կայունությունը, ինչն իր հերթին կապահովի բուհերի ինքնավարության առավել բարձր մակարդակ»:

Դիտվել է՝ 823

Մեկնաբանություններ