Ադրբեջանի պաշտպանության նախարարության երեկ տարածած տեղեկատվությունը, թե իբր իրենց զինված ուժերը ոչնչացրել են հայկական արտադրության «Կռունկ-25» անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում՝ հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը։ «ՈՒղղակի հարևան երկրի ռազմական գերատեսչության քարոզիչները հերթական անգամ ցանկալին փորձել են մատուցել իրականության փոխարեն»,- ասված է հաղորդագրությունում: