Թուրքիայի Դիարբեքիր նահանգում ոստիկանական զրահամեքենայի դեմ հարձակման հետևանքով վիրավորվել է 3, զոհվել 2 ոստիկան։ Միջադեպը տեղի է ունեցել Դիարբեքիրի Սուր շրջանում։ Վիրավոր ոստիկանները տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։ Ենթադրաբար կազմակերպիչը եղել է Քրդստանի աշխատավորական կուսակցությունը՝ PKK-ն։ Սուրում պարետային ժամ է հայտարարվել և քուրդ զինյալներին գտնելու համար հատուկ գործողություն է սկսվել, որին մասնակցել է նաև ուղղաթիռ։