Ռուսաստանը փորձարկում կանցկացնի օտարերկրացիների նկատմամբ մուտքի պահին կենսաչափական տվյալներ հանձնելու առումով՝ հայտնել է Թվային զարգացման նախարարությունը։ Մուտք գործող օտարերկրացիներից կպահանջվի մի քանի անցակետերում կենսաչափական տվյալներ (դեմքի պատկեր և մատնահետքեր) ներկայացնել: Փոփոխությունները չեն տարածվի Բելառուսի քաղաքացիների, մինչև վեց տարեկան երեխաների և դիվանագետների վրա:                
 

Դպրոց է ոտք դրել 40000 առաջին դասարանցի

Դպրոց է ոտք դրել 40000 առաջին դասարանցի
01.09.2015 | 12:40

Սեպտեմբերի 1-ին Հայաստանում դպրոց է ոտք դրել մոտ 40 հազար առաջին դասարանցի: Նախորդ տարի այդ ցուցանիշը շուրջ 38 հազար էր: Տարրական դասարանների բոլոր դասագրքերն աշակերտներին տրվում են անվճար: Այս տարի ՀՀ 100 դպրոցի կրթական ծրագրերում կներմուծվի ազգային երգ ու պար առարկան։
Նշենք նաև, որ Հայաստանի դպրոցներ է հաճախում մոտ 400 հազար աշակերտ։

Դիտվել է՝ 1034

Մեկնաբանություններ