ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակած կրակոցներից ստացած հրազենային մարմնական վնասվածքների հետևանքով զոհվել է ավագ ենթասպա, 1972թ. ծնված Հայկ Սարգսի Քեշիշօղլյանը: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 13-րդ կետերով, կատարվում է նախաքննություն: