ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալության` ՆԱՍԱ-ի մասնագետները պարզել են, որ Արեգակը 2015 թ. դիմավորել է առեղծվածային իրադարձությամբ:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, երկնային լուսատուի հարավային բևեռում հայտնվել է հսկայական սև անցք: Կադրը ֆիքսվել է 2015 թ. հունվարի 1-ին` ՆԱՍԱ-ի Atmospheric Imaging Assembly (AIA) հեռադիտակով: Սև անցքի մակերեսին մոլեգնում են կատաղի քամիներ, որոնց արագությունը հասնում է 750 կմ/վ-ի: