-
26.09.2015|
17:14
«Խաղաղ բնակավայրերի վրա իրականացվող արկակոծումներն ու հայկական դիրքապահների ուղղությամբ կատարվող նախահարձակ գործողությունները, որոնք գնալով կրում են առավել ցինիկ ու նպատակաուղղված բնույթ, ցույց են տալիս, որ հակառակորդը հակված է միտումնավոր ու սադրիչ քայլերով իրավիճակին հաղորդել անկանխատեսելի հետևանքներով հղի զարգացումներ»:
-
26.09.2015|
15:41
Ինչպես արդեն տեղեկացրել է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ս.թ. սեպտեմբերի 25-ին 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից հրետակոծման է ենթարկվել ԼՂՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ. տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
-
26.09.2015|
15:32
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և բարեկամներին:
-
25.09.2015|
23:39
Սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.):
-
25.09.2015|
13:34
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի զինվորական հրամանատարների համակարգող մարմին է ստեղծվել՝ հայտնում է Fox News-ը, որն աշխատելու է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող և Իրանից աջակցություն ստացող շիա ապստամբների հետ համագործակցության համար։
-
25.09.2015|
13:31
Թուրքիան պատրաստ է նշանակալի դերակատարություն ունենալ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում, փոխարենն ընկալում է ակնկալում քուրդ զինյալների դեմ իր պայքարի նկատմամբ:
-
25.09.2015|
13:27
Երեկ երեկոյան իշխող ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ համապատասխան կառույցները համարժեք պատասխան կտան հակառակորդին։
-
25.09.2015|
11:31
Սեպտեմբերի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
-
25.09.2015|
10:52
Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական կազմակերպությունը հայտարարել է, որ ռուսական օդանավերը հարվածներ են հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին:
-
25.09.2015|
10:51
Մեքքայում հրմշտոցի հետևանքով զոհերի թիվը հասել է 717-ի, ևս 805 մարդ վիրավորվել է: