-
13.11.2015|
17:58
Թուրքիայի մարդու իրավունքների հարցերով կազմակերպության՝ ոլորտում խախտումների վերաբերյալ զեկույցում ասվում է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից մինչև նոյեմբերի 9-ը ուժայինների և քաղաքացիների բախումներում 602 մարդ է զոհվել, այդ թվում` զինծառայողներ, ոստիկաններ և Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկներ՝ փոխանցում է թուրքական Demokrat Haber կայքը:
-
13.11.2015|
17:54
Թուրքիայի Ջիզրե և Սիլոփ նահանգներում Թուրքիայի բանակային ստորաբաժանումների ու Քրդստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի զինյալների միջև փոխհրաձգություն է եղել:
-
13.11.2015|
12:08
Հակառակորդը շարունակում է տարբեր զինատեսակների կիրառմամբ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
-
12.11.2015|
20:28
Corriere della Sera-ին հարցազրույցում Իրանի նախագահ Հասան Ռուհանին բարձր է գնահատել ԴԱԻՇ-ի դեմ պայքարում Ռուսաստանի հետ համագործակցությունը։
-
12.11.2015|
20:27
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը «Մեդիամաքս»-ի խնդրանքով մեկնաբանել է Հայաստանի ու Ռուսաստանի մտադրությունը՝ ստեղծել Միասնական տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգ Հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում: Նոյեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել էր ստորագրել համապատասխան համաձայնագիրը Հայաստանի հետ:
-
12.11.2015|
11:44
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է Հայաստանի հետ ստորագրել Կովկասյան տարածաշրջանում Հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր:
-
11.11.2015|
14:23
ԱՄՆ-ի Կոնգրեսը օրինագիծ է ընդունել, որը թույլ է տալիս մինչև 50 միլիոն դոլարի մահաբեր ռազմական օգնություն ցուցաբերել ՈՒկրաինային և Սպիտակ տանը պատասխանելու լիազորությամբ է օժտում, եթե Ռուսաստանը խախտի սպառազինությունների վերահսկողության պայմանագիրը:
-
11.11.2015|
14:22
ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանությանը հակազդելու նպատակով Ռուսաստանը գրոհային նոր զենքեր կտեղակայի՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ:
-
09.11.2015|
11:59
«Իսլամական պետություն» խմբավորումը Սիրիայի հյուսիս-արևելքում ազատ է արձակել 37 տարեց ասորի քրիստոնյաների:
-
08.11.2015|
14:42
Սիրիայի Հալեպ քաղաքում «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները պայթեցրել են պատմական միջնաբերդի մուտքերից մեկը: