ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Անահիտ Բախշյանը տեղեկություններ է պահանջում քաղաքապետից

Անահիտ Բախշյանը տեղեկություններ է պահանջում քաղաքապետից
04.09.2013 | 17:32

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը սեպտեմբերի 3-ին հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկությունները.

1. Երևանի քաղաքային համայնքում ավտոկայանատեղերի կազմակերպման, տուրքի վճարման, հսկողության իրականացման և դրանցից բխող ու դրանց հետ կապված այլ իրավահարաբերությունների կարգավորման իրավական ակտերի սպառիչ ցանկը.

2. Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում վճարովի ավտոկայանատեղ կազմակերպելու իրավասությունը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վերապահելու իրավական հիմնավորումները, ֆինանսատնտեսական արդյունավետության գծով իրականացված հաշվարկները.

3. Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում վճարովի ավտոկայանատեղ կազմակերպելու իրավասություն ստացած` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վերաբերյալ տեղեկատվություն.

4. Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում վճարովի ավտոկայանատեղ կազմակերպելու իրավասությունը վերապահելու նպատակով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված մրցույթի ձևի ընտրության հիմնավորումը, ներկայացված հայտերի, մրցույթի արդյունքում կնքված պայմանագրի, տվյալ մրցույթին վերաբերող և դրա մասին տեղեկատվություն պարունակող այլ անհրաժեշտ և պահանջվող փաստաթղթերի պատճենները:

Դիտվել է՝ 1372

Մեկնաբանություններ