Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

«Աչքաթող» էինք արել

«Աչքաթող» էինք արել
25.06.2013 | 01:30

«Իրատես de facto»-ն իր նախորդ համարներում անդրադարձել էր Գյումրու քաղաքապետի կադրային «բանկին»: Մեզ հետ զրույցում մի խումբ գյումրեցիներ դժգոհեցին, թե ինչու փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանի մասին գրելիս «աչքաթող» ենք արել մի կարևոր դրվագ չինովնիկի կյանքից: Պարզվում է, նրա որդին 2008-ին 72-ամյա Վարդգես Ղայթանջյանին (քաղաքում հայտնի էր «Պեչնիկ Վարդգես» մականվամբ) Գյումրու Սախարովի հրապարակում վրաերթի է ենթարկել, ինչը մահացու ելք է ունեցել:
Գյումրեցիները ցավով էին պատմում այս դեպքի մասին, քանի որ Վարդգես Ղայթանջյանն իր գործին նվիրված արհեստավոր էր, չափազանց բարի մարդ, մեկը այն տարեց վարպետներից, ովքեր քաղաքի վառարաններն էին սարքում:
Այս մասին պատմող գյումրեցիների վրդովմունքը պայմանավորված է այն հանգամանքով, որ փոխքաղաքապետի որդին ոչ մի պատիժ չի կրել, հավանաբար նաև այն պատճառով, որ դատավոր Ապերի թոռն է:
Մենք արդեն գրել ենք, որ Մալխասյանն իր այս որդուն նաև բանակից է «փախցրել»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1881

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ