Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Հայրիկյանի վարքագծում հարցականներ կան

Հայրիկյանի վարքագծում հարցականներ կան
20.06.2013 | 14:26

Պարույր Հայրիկյանի լեքսիկոնի խորքերում, պարզվում է, անհամար «գանձեր» կան հանրությանն անծանոթ: «Սիրունյան» իրավաբանական գրասենյակի տարածած հայտարարության առնչությամբ, թե Հայրիկյանի վերքերը բժիշկը չի տեսել, վերջինս news.am-ին ասել է. «Ես գիտեմ իմ վերքերը, թե որ անասունը ինչ կասի, ինձ չի հետաքրքրում, հենց այդպես էլ գրեք, որ անասունը ինչ կասի, ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում են իմ վերքերը»: Անկախության հայրը, երևում է, այնքան է գլուխը կորցրել իր դեմ մահափորձի փաստից և այսով իր անձը կարևորելու հնարավորությունից, որ մոռացել է, թե ինչպես են առհասարակ իրենց պահում քաղաքակիրթ գործիչները: Ինչ-որ փաստեր հերքելու կամ հաստատելու համար անպայման չէ վիրավորանքներ հղել աջուձախ: Դա առնվազն տգեղ է և ավելի շատ իրեն է վնասում, քան օգնում է վարկաբեկելու իր ընդդիմախոսներին: Մի՞թե այդ մասին չգիտե ուրիշներին խելք սովորեցնող Հայրիկյանը:

Ի դեպ, այսօր «Սիրունյան» իրավաբանական գրասենյակը իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանություն է թողել, որում ասվում է, թե. «Պարոն Հայրիկյանը պետք է որ լավ իմանա, որ իրավաբանները պարտավոր են հիմնվել ոչ թե խոսքերի, «մամայի արևների», «շան տղա լինեմ»-ների, այլ գործի քննության արդյունքում ներկայացված ՓԱՍՏԱՑԻ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ վրա: Սիրունյա՞նն է մեղավոր, որ դատական փորձագետը իր եզրակացությունում նշել է, որ ՉԻ ՏԵՍԵԼ վնասվածքը: Սիրունյա՞նն է մեղավոր, որ գնդակը առանց հագուստը վնասելու է «մտել (՞)» Հայրիկյանի մարմնի մեջ: Սիրունյա՞նն է մեղավոր, որ գործին կից կան բազմաթիվ լուսանկարներ և ՉԿԱ վերքի լուսանկարը»: Գրասենյակի համար անհասկանալի է, թե ինչու է տուժող Հայրիկյանը «հալած յուղի տեղ ընդունում ամեն բան» և չի պահանջում ապացույցներ: Գրառման վերջում Հայրիկյանին հիշեցում է հղված. «Հիշեցնենք պարոն Հայրիկյանին, որ իր արտասահմանյան շրջագայությունը հնարավոր դարձավ նաև «Սիրունյան» իրավաբանական գրասենյակի վճարած հարկերի շնորհիվ»:
Պարույր Հայրիկյանն իր դեմ կատարված` դեռևս չապացուցված մահափորձից հետո բազմաթիվ հայտարարություններ է արել, որոնցում աջուձախ վիրավորաննքեր է ուղղել թե մահափորձի վարկածը քննարկողներին, թե պետբյուջեից իրեն 20 մլն դրամ հատկացնելու փաստի հետ չհամաձայնողներին: Նա նույնիսկ մի գրառման մեջ, նկատի ունենալով իր ազատազրկման տարիները, ասել էր, թե իրեն ավելին է հասնում, քան այդ 20 մլն-ը. «Ինձ իրականում շատ ավելի մեծ փոխհատուցում է հասնում»: Հայրիկյանին, փաստորեն, թվում է, թե իրենից զատ Հայաստանն այլ քաղբանտարկյալ չի ունեցել և Հայաստանի ժողովուրդը պիտի օրվա հացի փնտրտուքի տակ մեջքը ծռի, որ Հայրիկյանը բանտ է նստել: Սովետի տարիների քաղբանտարկյալներից Աշոտ Նավասարդյանի հետ շատ եմ շփվել ժամանակին: Մի անգամ չլսեցի, որ Աշոտն ասեր` ես էսքան նստել եմ: Երբ հարցնում էին, զինվորին հատուկ համեստությամբ ժպտում էր, խոսքը փոխում: Աշոտը մի անգամ իրեն չերևակայեց, թե քաղբանտարկյալ է եղել, իսկ Հայրիկյանը գլխներիս կրակ է թափում: Հայրենասիրության յուրօրինակ դրսևորում է, խոսք չկա: 1995-ի խորհրդարանական ընտրություններին Աշոտի հետ հարցազրույց էի անում, խոսում էինք գալիք` 1996-ի նախագահական ընտրությունների մասին: Հարցրի` չես ուզում թեկնածությունդ դնել: Ասաց. «Ես զինվոր եմ»: Պարույր Հայրիկյանը իր` Հայաստանի նախագահ դառնալու մարմաջը դեռ հեռվից էր գլխներիս փաթաթում` ինձ վարչապետ դրեք, գամ, կհրաժարվեմ: Հայաստան վերադառնալուց հետո էլ կարևորվելու անվերջ ձգտումների մեջ բազմաթիվ արկածներ ունեցավ, որոնց հասարակության մեծ մասը տեղյակ էլ չէ, քանի որ այն ժամանակվա իշխանությունը չցանկացավ բարձրաձայնել պարզապես: Չէ, Հայրիկյանը լավ կանի` լռի ու հանգիստ սպասի դատական գործի ավարտին, թե չէ տպավորություն է ստեղծվում, որ գործի բացահայտումն այնքան էլ ձեռնտու չէ նախագահի` մահափորձի ենթարկված թեկնածուին:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2295

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ